Համաշխարհային բանկը (ՀԲ) հաստատել է Ուկրաինայի համար 500 միլիոն դոլարի չափով փոխառության նոր ծրագիրը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը:

 

 

Պաշտոնապես այն կոչվում է «ֆինանսական հատվածի զարգացման քաղաքականության ծրագրային փոխառություն», բայց ըստ էության կրում է բյուջեափոխարինող բնույթ: Դա բանկի այս տեսակի երկրորդ և վերջին վոխառությունն է Կիևին: Գումարը պետք է ուղղորդվի, ամենից առաջ, բանկային ավանդների երաշխիքների հիմնադրամի ամրապնդմանը:

 

 

Հաշվի առնելով նոր ծրագիրը՝ Համաշխարհային բանկի կողմից Ուկրաինայի ֆինանսական օժանդակման ընդհանուր ծավալը կազմում է մոտավորապես 4 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: