Եվրոգոտուց Հունաստանի դուրս գալուց անհրաժեշտ է խուսափել: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Իմ ձգտումն է խուսափել եվրոգոտուց Հունաստանի դուրս գալուց,- ընդգծել է Յունկերը:- Ժամանակն է վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջը»:

 

 

«Անհրաժեշտ է հարգել հույների արտահայտած կարծիքը: Բայց հարկ է վերլուծել և հասկանալ, թե ինչ է նշանակում այդ կարծիքը և ինչ է նշականում հանրաքվեում ասված «ոչը»: Հունաստանի վարչապետը հիանալի գիտե, որ այն հարցը, որն առաջադրվել է հանրաքեում, չէր համապատասխանում բանակցությունների այն իրադրությանը, որը գոյություն ուներ Հունաստանում այն անցկացնելու ժամանակ:

 

 

Ես մտադիր եմ հասնելու, որ Հունաստանի վարչապետը համապատասխան պարզաբանումներ տա քվեարկության արդյունքների վերաբերյալ: Որովհետև այնտեղ առաջադրված հարցերն արդեն երկար ժամանակ այլևս դրված չէին օրակարգում: Եվ դա հիանելի հայտնի է բոլորին, ովքեր ուշադրությամբ հետևել են բանակցությունների գործընթացին»,- ասել է Յունեկերը:

 

 

«Բայց ներկայումս այլևս հարկ չկա պարզելու, թե ով էր իրավացի, իսկ ով՝ մեղավոր: Ժամանակն է, որ մի կողմ թողնենք բոլոր բազամթիվ գանգատները և անձնական հավակնությունները: Հարկ է զբաղվել անմիջականորեն իրադրությամբ»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: «Բայց ես դեմ եմ այս հարցին պարզեցված մոտեցմանը և նման որոշումներին»,- ասել է Յունկերը, հաղոդրել է ՏԱՍՍ-ը: