Այսօրվանից Ադրբեջանում խստացվում են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումները, հաղորդում է Trend-ը:
Մասնավորապես, պետական կառույցների եւ մասնավոր ձեռնարկությունների շատ աշխատողների թույլատրվում է տնից դուրս գալ, եթե գործատուն իրենց տվյալները մուտքագրել է icaze.e-gov.az համակարգում: Մնացածները պետք է թույլտվություն ստանան՝ նույնիսկ եթե հարկավոր է գնալ մթերային խանութ, բանկ կամ դեղատուն:
Բնակության վայրը լքել թույլատրվում է հետեւյալ դեպքերում՝
անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար,
սննդամթերք, ամենօրյա օգտագործման ապրանքներ, դեղեր, ինչպես նաեւ բանկային կամ փոստային ծառայություններից օգտվելու համար,
մոտ ազգականների թաղմանը մասնակցելու համար:
Որպեսզի այս իրավունքից օգտվեն եւ թույլտվություն ստանան, պետք է 8103 հեռախոսահամարին անվճար SMS հաղորդագրություն ուղարկեն: Հաղորդագրության մեջ պետք է նշվի թիվը՝ 1-3, կախված նրանից, թե ինչի համար է պետք տնից դուրս գալ, ինչպես նաեւ անձնական տվյալները:
– 1-ը՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար: Թույլատրությունը տրամադրվում է 2 ժամով՝ քաղաքում կամ շրջանում բժշկին այցելելու համար: Եթե այլ քաղաք կամ շրջան գնալու անհրաժեշտություն է առաջանում, ապա այդ դեպքում հիվանդի տուն վերադառնալու ժամանակը նշում է բժիշկը եւ տալիս համապատասխան տեղեկանք: Այդ տեղեկանքը անհրաժեշտության դեպքում ներկայացնում են ոստիկաններին;
– 2-ը՝ սնդդամթերքի, ամենօրյա օգտագործման ապրանքների, դեղերի գնման համար, ինչպես նաեւ բանկային կամ փոստային ծառայություններից օգտվելու համար (թուլտվությունը տրվում է 2 ժամով՝ օրվա մեջ 1 անգամ);
– 3-ը՝ մոտ ազգականների թաղմանը մասնակցելու համար:
Անձնական տվյալները, որոնք պետք է նշվեն հաղորդագրության մեջ՝
-Ադրբեջանի քաղաքացիների համար՝ անձը հաստատող փաստաթղթի համարը եւ սերիան;
-երկրում ժամանակորապես բնակվողների եւ արտասահմանցիների, ինչպես նաեւ առանց քաղաքացիության անձանց համար՝ բնակության թույլտվության համարը եւ սերիան
-երկրում իրենց ժամանակվոր բնակության ժամկետը երկարաձգած արտասահմանցիները եւ առանց քաղաքացիության անձինք՝ համապատասխան փաստաթղթի սերիան եւ համարը
«Էլեկտրոնային կառավարությունից» պատասխան հաղորդագրություն է գալիս, որտեղ նշված են թույտվության ժամկետները: Մարդը բնակության վայրը կարող է լքել միայն համակարգից դրական պատասխան ստանալու դեպքում:
Պատասխան հաղորդագրությունը ներկայացվում է ոստիկանության աշխատակիցներին՝ նրանց պահանջի դեպքում:
Թույլտվությունը չի պահանջվում այն դեպքում, երբ տունը հարկավոր է լքել կյանքի և առողջության համար անմիջական վտանգի պատճառով: Պարտադիր չէ նաև թույլտվություն ստանալ, եթե քաղաքացին կանչվում է իրավապահ կամ դատական մարմին: Այս դեպքում, ըստ պահանջի, ոստիկանությանը ներկայացվում է իրավապահներին կանչը հաստատող փաստաթուղթը: