Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի իշխանությունը երկրում կատարվող իրադարձությունների միջազգային հետաքննության կարիք ունի: Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի խորհրդական Անդրեյ Պորտնովը:
«Հրատապ անհրաժեշտություն կա, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներն Ուկրաինայում կատարվածն ուսումնասիրեն մեծ ուշադրությամբ: Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք օգնություն ենք խնդրում հատուկ հետաքննություն' այս ճգնաժամը կարգավորելու համար»,-հայտարարել է Պորտնովը:
Ըստ նրա` արդար գնահատականը պետք է տրվի ինչպես իրավապահ մարմինների գործողություններին, այնպես էլ ցուցարարների գործողություններին: