ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցության անդամներն առաջարկում են Սենատին 100 մլն դոլարի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Այդ մասին ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը:
«Մի խումբ հանրապետական սենատորներ առաջարկում են օրենսդրորեն ամրագրել 100 մլն դոլար գումարի ռազմական օգնությունն Ուկրաինային»,- ասել է Մաքքեյնը:
Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում համապատասխան օրենքը կընդունվի: «Ես վստահ եմ, որ մենք կընդունենք օրենքը, բայց դա ժամանակ կպահանջի, իսկ ժամանակը մեր դեմ է աշխատում, ուստի մենք դեռ հույս ունենք համոզել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, որպեսզի նա ռազմական օգնություն ուղարկի»,- հավելել է սենատորը:
Ավելի վաղ Bild թերթը, հղում անելով Գերմանիայի ուժային կառույցների աղբյուրներին, տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների համերկրային բյուրոյի եւ Կենտրոնական հետախուզական վարչության տասնյակ աշխատակիցներ խորհրդատվություն են տրամադրում Ուկրաինայի նոր իշխանություններին: Ինչպես նշել է հրատարակությունը, ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալները ԱՄՆ-ի իշխանությունների հանձնարարությամբ օգնում են Կիեւի իշխանություններին՝ վերջ դնել անկարգություններին երկրի արեւելքում եւ ստեղծել Ուկրաինայի աշխատունակ ուժային կառույցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: