Օրվա ընթացքում Արցախում ՌԴ Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը օգնություն են ցուցաբերել ավելի քան 40 տեղացի բնակչի։
Բուժօգնություն է տրամադրվել' խորհրդատվական ծառայություններ որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ նեղ մասնագետների կողմից։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
Տեղի բնակիչների' ռազմական բժիշկներին դիմելու դեպքերը պայմանավորված են քրոնիկական տարատեսակ հիվանդությունների, սիրտ-անոթային ու էնդոկրին համակարգերի խնդիրների սրմամբ:
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի կազմում ավելի քան 60 ռազմական բժիշկ է աշխատում։