Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, ԵՄ-ն Ուկրաինային է փոխանցել է 100 մլն եվրո՝ ֆինանսական օգնության առաջին մասը: Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Սիյմ Կալասը։
«Մենք նախատեսել ենք, որ մոտ ապագայում Ուկրաինային կփոխանցվի ֆինանսական օգնության 2-րդ մասը՝ 500 մլն եվրոյի չափով»,- հայտնել է Սիյմ Կալասը։
Որոշված է, որ Ուկրաինային հատկացվելիք օգնությունը կփոխանցվի, երբ ուկրաինական կողմը ավարտի փոխըմբռնման մասին համապատասխան հուշագրի վավերացումը: Օգնության ընդհանուր չափը կազմում է 1.6 մլրդ եվրո: