Եվրամիության Խորհուրդը և Եվրապառլամենտը համաձայնության են եկել Վրաստանին 46 մլն եվրոյի մակրո-ֆինանսական օգնություն տրամադրելու հարցի շուրջ, հայտնում է Грузия Online-ը:
Վրաստանի ԱԳ նախարարությունից տեղեկացրել են, որ այս ֆինանսական օգնությունը վրաց-ռուսական պատերազմից հետո Վրաստանին հատկացված 500 մլն եվրո գումարի մի մասն է կազմում: Մնացած մասը կտրամադրվի դրամաշնորհների և վարկի տեսքով:
Ֆինանսական օգնություն հատկացնելու մասին Եվրամիությունն առաջարկել էր դեռևս 2011-ին, սակայն Լիսաբոնյան համաձայնագրի շրջանակներում ներմուծված սահմանափակումների պատճառով այս ծրագիրը քննարկման է ներկայացվել Եվրապառլամենտում: