Եվրամիությունը 13 մլն եվրոյի չափով դրամաշնորհ Է հատկացրել Վրաստանին մակրոֆինանսական օգնության ծրագրի (Macro-Financial Assistance, MFA) շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ԵՄ-ն 2015 թվականին 46 մլն եվրո կհատկացնի Վրաստանին մակրոտնտեսական կայունության պահպանման համար: Դրա հետ մեկտեղ նշվել Է, որ Վրաստանը փողը կստանա երկու հավասար մասնաբաժիններով. գումարի մի կեսը կլինի դրամաշնորհ, իսկ երկրորդը՝ վարկ: Եվրամիության կողմից հատկացված 13 մլն եվրոյի չափով դրամաշնորհն առաջին մասնաբաժնի բաղադրիչն Է: Առաջին մասնաբաժնի շրջանակներում, որը կազմում Է 23 մլն եվրո, 10 մլն եվրոն վարկ Է:

 

2015 թվականի կեսերին Վրաստանը կարող Է ստանալ երկրորդ մասնաբաժինը, որի մի մասը՝ 10 մլն եվրոն, կլինի դրամաշնորհ, իսկ 13 միլիոնը՝ վարկ:

 

Ինչպես նշում Է «Նովոստի Գրուզիա»-ն, մակրոտնտեսական օգնության ծրագիրը Վրաստանի համար հաստատվել Էր 2013 թվականի օգոստոսին: Այդ ծրագիրն այն օգնության երկրորդ մասն Է, որը Եվրամիությունը խոստացել Էր Վրաստանին ցուցաբերել օգոստոսյան պատերազմից հետո՝ 2008 թվականի հոկտեմբերին կայացած Միջազգային դոնորական խորհրդաժողովում: MFA-ի նախորդ ծրագիրը, որը 43 մլն եվրոյի հատկացում Էր նախատեսում դրամաշնորհի տեսքով, հաջողությամբ իրականացվել Է 2009-2010 թվականներին: