Գերմանիան որոշում Է ընդունել վրաց-գերմանական համագործակցության շրջանակներում 20 մլն եվրոյի չափով արտոնյալ փոխառություն հատկացնել Վրաստանին: Փոխառությունը կուղղորդվի «Կլիմայի համար անվտանգ ենթակառուցածքի ծրագրի» նոր նախագծի ֆինանսավորմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

Դեկտեմբերին 19-ին Գերմանիայի դեսպանության տնտեսական համագործակցության բաժնի ղեկավար տիկին Կատերինա Դերկոռնը այդ կապակցությամբ պաշտոնական ծանուցում Է հանձնել ֆինանսների նախարար Նոդար Խադուրիին:

 

Այս որոշումը Վրաստանի եւ Գերմանիայի միջեւ համագործակցության շարունակման եւ ընդլայնման եւս մեկ հաստատումն Է: Գերմանիայի կառավարության աջակցությունը, ֆինանսական օժանդակության հետ միասին, կարեւոր է Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու համատեքստում: