Արժույթի միջազգային հիմնադրամը Վրաստանին տրամադրել է ֆինանսական օգնության նոր մասնաբաժին՝ շուրջ 58,1 մլն դոլար գումարի չափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վաշինգտոնում բազավորված ԱՄՀ-ի մամուլի ծառայությունը:

 

Մամուլի տեղեկագրի համաձայն՝ որոշումն ընդունվել է Թբիլիսիի կողմից ԱՄՀ-ի հետ համաձայնեցված տնտեսական օգնության ծրագրի կատարման արդյունքների հիման վրա, որը հաստատվել է ընթացիկ տարվա հուլիսի 30-ին:

 

Ընդամենը դրա շրջանակներում մինչ այժմ Վրաստանն ստացել է 116,3 մլն դոլար: Ինչպես սպասվում է, ծրագրի շրջանակներում Թբիլիսիի փոխառությունների ընդհանուր ծավալը կկազմի մոտավորապես 145,4 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: