Աշխարհում տարեկան մինչեւ 400 մլրդ դոլար գումարի սննդամթերք Է թափվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Waste and Resources Action Programme (WRAP) բրիտանական կազմակերպության զեկույցում: Աշխարհում արտադրվող ամողջ պարենամթերքի երրորդ մասը չի օգտագործվում, այլ ուղարկվում Է աղբանոց, հայտնում են փորձագետները:

 

 

WRAP-ի զեկույցի համաձայն՝ միայն ԱՄՆ-ում տարեկան շուրջ 60 մլն տոննա պարենամթերք վերածվում Է շուրջ 162 մլրդ դոլար արժողությամբ սննդամթերքի թափոնի: Դրա հետ մեկտեղ 32 մլն տոննան հայտնվում Է մունիցիպալ աղբանոցներում, եւ դրանց օգտահանումը տեղի իշխանությունների վրա տարեկան նստում Է մոտավորապես 1,5 մլրդ դոլար: Այդ թափոնների այրման հետեւանքով առաջանում Է մեթան գազ, որը ջերմոցային Էֆեկտ Է ստեղծում: Ամբողջ աշխարհում այդ պատճառով տարեկան արտազատվում Է 3,3 մլրդ տոննա մեթան (ածխաթթու գազի համարժեքով) կամ ջերմոցային գազերի ողջ արտանետումների 7 տոկոսը:

 

 

20-50 տոկոսով սննդի թափոնների ծավալի կրճատումը մինչեւ 2030 թվականը կօգնի տարեկան տնտեսել 120 մլրդ դոլարից մինչեւ 300 մլրդ դոլար: Մեծ Բրիտանիայում սննդի թափոնների նվազեցմանն ուղղված քայլերը օգնել են 2007-2012 թվականներին ծախսերը կրճատել մոտավորապես 13 մլրդ ֆունտ ստեռլինգով (20,2 մլրդ դոլար):

 

 

Ռիթեյլերների կողմից դուրս գրված եւ սպառողների կողմից դեն նետված մթերքով հնարավոր կլիներ կերակրել աշխարհի բոլոր 870 միլիոն սովյալներին, պնդում Է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):

 

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, տարեցտարի խնդիրն ավելի ու ավելի կսրվի: Եթե գործուն միջոցներ չձեռնարկվեն, բնակչության թվաքանակի աճի համեմատ սննդի համաշխարհային թափոնների արժեքը կարող Է տարեկան գերազանցել 600 մլրդ դոլարը: