Իրանը Լեհաստանի եւ Ֆինլանդիայի հետ 1,2 մլրդ դոլար գումարի պայմանագրեր Է ստորագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 1-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Մոհսեն Ջալալփուրը:

 

 

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը եվրոպական շրջագայության շրջանակներում մայիսի 29-ին հանդիպում Է ունեցել իր լեհ գործընկեր Վիտոլդ Վաշչիկովսկու հետ, իսկ մայիսի 31-ին՝ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոյնիի հետ: Հունիսի 1-ին պլանավորված Է նրա այցը Շվեդիա, իսկ այնուհետեւ՝ Լատվիա:

 

 

Զարիֆին ուղեկցում Է առեւտրատնտեսական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են տնտեսության տարբեր ճյուղերի 60 ներկայացուցիչներ:

 

 

«Իրանի առեւտրատնտեսական պատվիրակությունը… Լեհաստանում հանդիպումներ Է անցկացրել 180, իսկ Ֆինլանդիայում՝ 250 ընկերությունների հետ»,-Ջալալփուրի խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը:

 

 

Նա նշել Է, որ Լեհաստանում ստորագրված համաձայնագրերի արժեքը կազմել Է 700 մլն դոլար, որոնց մեծ մասը վերաբերում Է համագործակցությանը Էներգետիկայի (240 մլն) եւ պարենամթերքի բնագավառում: Ֆինլանդիայում ստորագրվել են արդյունաբերատեխնիկական ոլորտին վերաբերվող 500 մլն դոլար գումարի պայմանագրեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: