«Աէրոֆլոտ» -ը սկսել է կորոնավիրուսային համավարակի պատճառով չօգտագործված տոմսերի համար վաուչերներ տրամադրել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ավիաընկերությանը, վաուչերների տրամադրումը դեռևս թեստային ռեժիմով է տեղի ունենում։
Ավելի վաղ «Աէրոֆլոտ» -ի ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը հայտարարել էր, որ ավիաընկերությունը մտադիր է չեղարկված չվերթների համար տրամադրել «վաուչեր ՝ վերադարձի գումարի չափով և զեղչի տեսքով բոնուսով», որը ուժի մեջ կլինի երեք տարի: