Ինչպես հայտնում է Новая газета-ն, ԱՄՆ-ն 2014 թվականին Վրաստանին՝ որպես Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկիր, կտրամադրի մոտ 60 մլն դոլար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

 

«Դա ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ ԱՄՆ-ն Վրաստանը դիտարկում է որպես ռազմավարական կարևոր գործընկեր»,-հայտնում են Վրաստանի ԱԳՆ-ից։

 

Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի տվյալների' կոնգրեսը հանձնարարել է ԱՄՆ պետքարտուղարին ներկայացնել գործողությունների ծրագիր՝ Վրաստանի տարածքային ամբողջականության ամրապնդման մասին: