Ինչպես հայտնում է itar-tass-ը, Միջազգային ֆինանսական հաստատությունները պետք է հնարավորություն գտնեն օգնելու Ուկրաինային: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն՝ փետրվարի 25-ին Եվրախորհրդարանում ելույթ ունենալով պատգամավորների առջև:
«Ես կոչ եմ անում միջազգային ֆինանսական հաստատություններին՝ Ուկրաինային աջակցելու ուղիներ գտնել»,- ասել է նա՝ ընդսմին չնշելով կոնկրետ թվեր: Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի կարող կասկածի տակ դրվել»: Բառոզուն նաև դիմել է ԵՄ-ի գործընկերներին, «հատկապես Ռուսաստանին՝ կոչ անելով կառուցողականորեն աշխատել Եվրամիության, որպեսզի միասնական Ուկրաինան կկարողանա դառնալ Եվրոպայում կայունության երաշխավորը»:
Եվրախորհրդարանի նստաշրջանում Ուկրաինայի իրադրությունը կքննարկվի փետրվարի 26-ին: Քննարկման արդյունքում փետրվարի 27-ին կընդունվի բանաձև: