ԳԱԼԱ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այսօր «Մեծ քսանյակի» (G20) շրջանակներում հանդիպումներ է անցկացրել Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ: Ինչպես փոխանցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին, հանդիպումների ժամանակ քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակն ու այլ արդի խնդիրներ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ երկխոսության ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող վերջին իրադարձությունները և այդ իրադարձություններին միջազգային հանրության արձագանքը: Մասնավորապես անդրադարձել են Դամասկոսում քիմիական զենքի կիրառման միջադեպի հետաքննության ընթացքին:
Շարունակությունը` այստեղ