ԻԼԻՊ-ի հետ կապված ցանցահենները կոտրել են Մեծ Բրիտանիայի կառավարության անդամների էլ-փոստը: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնին:

 

Ծայրահեղականները փորձել են ստանալ երկրի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյի տվյալները: Բացի այդ, նրանք կարողացել են իմանալ այն մասին, թե ինչպիսի միջոցառումներ են նախատեսում կառավարական պաշտոնյաներն ու արքայական ընտանիքի անդամները:

 

Պարբերականն ընդգծում է, որ դեռևս պարզ չէ, թե ինչպիսի տեղեկության են հասցրել տիրապետել չարագործները, սակայն ազգային անվտանգության համար սպառնալիքներ չկան:

 

Միջադեպից հետո պաշտոնյաներին խորհուրդ են տվել ուժեղացնել համակարգչային անվտանգության միջոցները, մասնավորապես՝ փոխել գաղտնաբառերը: