ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի հետախուզական ծառայությունները Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանք են նախապատրաստում, հայտնում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը։

Նպատակը ՄԱԿ-ում ու Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Դամասկոսին ու Մոսկվային վարկաբեկելու արշավ սկսելն է։ Դրա համար առաջարկվում է ներգրավել «Սպիտակ սաղավարտներ» ՀԿ-ին, որի ակտիվիստները կզբաղվեն «միջադեպի հետևանքների» տեսանկարահանմամբ։

Գործողության պլանը ներառում է զինյալների կողմից անօդաչու թռչող սարքից քլորով ականապատ կոնտեյներ գցել Իդլիբի դեէսկալացիայի գոտում ահաբեկիչների դիրքերի վրա հարձակումների ժամանակ: