ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաորիա Զախարովան համարում է, որ որ սկսվել է Դանասկոսում իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական-քարոզչական արշավ։
«Ինչպես և զգուշացնում էինք մի քանի օր առաջ, սկսվել է «Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառման» մասին տեղեկատվական-քարոզչական արշավը։ Մեկնարկը տրված է։ Նման հոլովակները գնալով կշատանան, դրանք կատարման որակով տարբեր կլինեն՝ և՛ այնպիսի ցածրակարգ, ինչպիսին սա է, և՛ հոլիվուդյան մակարդակի»,- գրել է Զախարովան Ֆեյսբուքի իր էջում։,
Բացի այդ, նա վստահություն է հայտնել առ այն, որ «կեղծիքներ» շատ կլինեն, որովհետև մասշտաբային արշավ է պլանավորված»։
Հուլիսի 1-ին սիրիական ընդդիմության որոշ տեղեկատվական համացանցային պորտալներ հայտարարել էին, որ Դամասկոսի արվարձանում քլորով թունավորվել է 30 զինյալ։
Իր հերթին, սիրիական բանակի հրամանատարությունը «սարքած և ստահոդ» է անվանել պնդումներն այն մասին, որ «այսպես կոչված «Ֆեյլաք ար Ռահման»-ի ահաբեկիչների դեմ ՍԱՀ-ի զորքերը իբր քլոր են կիրառել։ Պաշտոնական դամասկոսը հիշեցրել է, որ նման հաղորդագրություններ հայտնվում են ամեն անգամ, երբ սիրիական բանակը հաջողությունների է հասնում»։
Սիրիայի զորքերը գրեթե երեք շաբաթ հարձակման են անցել Դամասկոսի արվարձան Այն էթ Թերմում։ Արդեն հինգ տարի է, ինչ զինյալներն իրենց հսկողսւթյան տակ են պահում Սիրիայի մայրաքաղաքի մի մասը։