CNN հեռուստաալիքը երեկ' Սիրիայում քիմիական հարձակման զոհերի մասին կադրեր է ցուցադրել:
CNN-ի կայքում նշվում է, որ հեռուստաալիքի ձեռքի տակ է հայտնվել 13 տեսագրություն, որոնք հինգշաբթի օրը ցուցադրվել են ԱՄՆ-ի սենատի հետախուզական հարցերով հանձնաժողովի անդամներին: Շատ տեսագրություններ արդեն հայտնվել են Youtube-ում, սակայն հենց վերոնշյալ 13-ը հանձնաժողովի անդամները համարել են կեղծ: Կադրերում երևում են սավաններով և ծածկոցներով ծածկված մի շարք մարմիններ:
Տեսախցիկները նկարահանել են նաև զոհված երեխաներին, փրկվածներին և թե ինչպես են ողջ մնացածները փորձում օգնել ծանր վիճակում գտնվող մարդկանց:
Ըստ` CNN-ի տեսանյութում չի նշվում, թե ով է կանգնած քիմիական հարձակման հետևում, չկա նաեվ «արդյոք Սիրիային հարվածելը ճի՞շտ որոշում է» հարցի պատասխանը:
CNN-ը ընդգծում է, որ իր լրագրողները նոււնպես չունեն նման ապացույցներ: