«Իսրայել» թերթի լրագրող Հա Յոմ Յիր Ալթմանը տեղեկություն է հրապարակել Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակման մասին, հաղորդում է Israelinfo–ն։

«ԿՀՎ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են Իսրայելին, որ Իրանը կհարձակվի Իսրայելի տարածքի վրա առաջիկա 48 ժամվա ընթացքում:

Սցենարում խոսվում է անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների համակցված հարձակման մասին, որոնք կարձակվեն հենց Իրանից՝ ռազմավարական թիրախների ուղղությամբ»,– գրել է Ալթմանը: