Դոնբասում Ուկրաինայի կողմից սադրանքների սպառնալիքն այժմ շատ մեծ է։ Այն նույնիսկ ավելի մեծ է, քան նախկինում, լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այս դեպքում մենք չենք նմանվի մեր գործընկերներին և չենք զբաղվի բաներով, որոնք հիշեցնում են հիստերիա, հիստերիկ արարքներ, հետևաբար, ես ձեռնպահ կմնամ ձեր հարցին պատասխանելուց։ Այո, կա վտանգ, և հիմա այն շատ բարձր է։ Դա ավելի բարձր է, քան նախկինում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Կրեմլը տվյալներ ունի Կիևի հարձակողական պլանների և առկա սպառնալիքների մասին։