Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի տարածքում տեղակայված «Նոր կյանք» ջրաշխարհի հարակից հարթակում կայացավ երկրապահական ուխտագնացության ամփոփիչ միջոցառումը: Միջոցառման ժամանակ հանձնվեցին մի շարք երկրապահական պարգեւներ, որոնց մի մասը, ցավոք' հետմահու:

 

Միջոցառմանը ներկա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հատուկ կարևորեց երկրապահական ուխտագնացությունների նշանակությունը' ընդգծելով, որ դա դրական ազդեցություն է ունենում Արցախի բնակչության առանց այն էլ հզոր ոգու վրա:

 

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն էլ հավաստիացրեց, որ երկրապահները, Արցախյան ազատամարտի մասնակիցներն այսօր ևս պատրաստ են կանգնել առաջնագծում: Զորավարը վստահություն հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում հայկական բանակն ի զորու է ոչ միայն պաշտպանական, այլև հաջող հարձակողական գործողություններ իրագործել, եթե, իհարկե, թուրքը խելքը գլուխը չհավաքի և շարունակի հոխորտալ: