Իրավիճակն այժմ 100 տոկոսով մեր ձեռքում է: Այդ մասին ասել է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:
«Դիրքեր բարձրանալու հաջորդն օրն իսկ չենք զգացել տղերքը 18 տարեկան են, թե 50-60: Շատ կարևոր է ազգի համախմբվածությունը: Հնարավոր է՝ մի քանի հոգի էլ չարաշահումներ են արել՝ կլինի, եթե «բռակները» չլինեն, որակով տղերքը չեն երևա: Կարևորը՝ մենք ի վիճակի ենք մեր երկիրը, մեր ժողովրդին, մեր հողը, սահմանը, անկախությունը պաշտպանելու»,- նշել է Գրիգորյանը:
Վերջում ԵԿՄ վարչության նախագահը հավելել է, որ մենք այս տարածաշրջանից գնացողը չենք. «Հազար հատ ադրբեջանցի չէ, ուզում ա սաղ աշխարհն էլ միանա, հայը էդ հողի վրա մնալու է»: