ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցի։ Նախարարը նախ ասաց՝ առաջնագծում իրավիճակը հանգիստ է, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրը։ 

 

Վահրամ Բաղդասարյանի այն հայտարարության վերաբերյալ, թե ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմի կորցրած 800 հեկտար տարածքն ամայի տարածք է, և պետք է մոռանալ դրա մասին, Սեյրան Օհանյանը նշեց՝ ինչպես չենք մոռանում մեր պատմական մյուս տարածքները, այնպես էլ դա չենք կարող մոռանալ:

 

«Մարտական գործողությունների ժամանակ՝ թե՛ հարձակվողական, թե՛ պաշտպանական, լինում է զորքերի տեղաշարժ, և այս մարտական գործողությունների ժամանակ ՊԲ ողջ անձնակազմն իր առջև դրված խնդիրը կատարել է: Եղել է զորքերի տեղաշարժ, թաքցնելու բան չկա: Այսօր այդ տարածքները գտնվում են ՊԲ ողջ անձնակազմի ստոորաբաժանումների վերահսկողության տակ»,- ասաց նախարարը։

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։

 

Քրիստինա Աղալարյան