ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոսեց ՀՀ նախագահ դառնալու հավանականության մասին:

 

Պատասխանելով այն հարցին, թե ցանկանո՞ւմ է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնել, Սեյրան Օհանյանը կոչ արեց ապրել այսօրվա իրականությամբ և այն պատասխանատվությամբ, որը կրում է Պաշտպանության նախարարը:

 

«Նախ, այսօր ես իմ տեղն ունեմ կառավարման համակարգում: Ես հպարտ եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարն եմ, և իմ ուսերի վրա դրված է չափազանց մեծ պատասխանատվություն»,- ասաց Օհանյանը:

 

Նախարարն ընդգծեց, որ ինքը հայ ժողովրդի հետ միասին կրում է պաշպանական քաղաքականության ծանր պատասխանատվությունը՝ հավելելով, որ պետք չէ այլ բաների մասին մտածել:

 

Մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում