ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանն այցելեց պատանի երկրապահների ճամբար, ծանոթացավ պայմաններին, առօրյային, զրուցեց պատանիների հետ։

 

Մանվել Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ «երկրապահ լինել» նշանակում է երկրի տիրոջ հոգեբանություն ունենալ:

 

«Դա քաղաքականություն չէ: Մարդ, որ իրեն հայ է ճանաչում, հավատացյալ է, Առաքելական եկեղեցու հետևորդ է, բնություն է սիրում, հայոց պատմություն, իսկ թե ինչ կդառնա՝ ինքն է ընտրում: Բայց միշտ պետք է չմոռանա, որ ինքը հայ է, ինքը պարտավոր է իր երկրին ծառայել՝ որպես հայ քաղաքացի: Անկախ հանրապետության քաղաքացի»,- նշեց ԵԿՄ վարչության նախագահը:  

 

Նույն օրը Զորավարն այցելեց ԵԿՄ Գավառի տարածքային բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանին, ով ապրիլյան քառօրյա պատերազմում կորցրել էր ոտքը։

 

Առավել մանրամասն՝ առաջարկվող տեսանյութում: