Ապրիլի 2-ից Արցախի մարտական հենակետերում հայ դիրքապահի կողքին ծառայություն են իրականացնում հազարավոր երկրապահ կամավորականներ: Շարունակաբար կամավորականների նոր խմբեր են մեկնում առաքջնագիծ՝ հնարավորություն տալով հոգնած, հիվանդ, վիրավոր կամավորականներին մի կարճ ժամանակ հանգստանալ: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը բարձր է գնահատում այն գործը, որ կատարում են կամավորականները. «Ձեր ներկայությունը ոգևորեց զինվորին, ժողովրդին: Դուք եք այս երկրի իսկական արմատը, հողը, որ սնուցում եք: Ապրեք, որ կաք»: