Այրում քաղաքից տասներեքամյա Սերյոժան այսօր Զորավար Մանվել Գրիգորյանի կողմից պարգևատրվեց «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով: Առիթը տոնական էր, ուրախալի ոչ միայն եռասերունդ երկրապահական ընտանիքի, այլև Հայաստանի Հանրապետության համար: Սերյոժա Ջանինյանը ԵԿՄ 50 000-րդ անդամն է: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը դեռ 1 ամիս առաջ էր ստորագրել 50 000-րդ անդամին պարգևատրելու հրամանը: Եվ ահա, ճակատագրի բերումով ԵԿՄ հոբելյանական համարի անդամը պատանի երկրապահ է՝ սահմանամերձ բնակավայրից:
Սերյոժան նաև «Պատանի երկրապահ» կառույցի հրամանատարասերժանտական դասընթացներին է մասնակցել և քննությունների արդյուքում ստացել կրտսեր սերժանտի կոչում: Կոչումը հավաստող վկայականը նույնպես այսօր Սերյոժային հանձնեց ԵԿՄ վարչության նախագահը: Մայրապաշտ Զորավարը «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով պարգևատրեց նաև Սերյոժայի մորը: