«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ինը երկրներում ահաբեկչական գործողություններ է ծրագրում ռուսների և իսրայելցիների դեմ, այդ թվում՝ Թուրքիայում, հաղորդում է Haberturk-ը:
Թուրքական հետախուզությունում պորտալի աղբյուրի տեղեկությամբ՝ այդ տվյալները ստացվել են Գազիանթեփ քաղաքում ձերբակալված ԻՊ-ի գրոհայինների հարցաքննման արդյունքում: Հատուկ ծառայությունների կողմից ստացված տեղեկության հաամաձայն՝ պայթուններ իրականացնելու համար 30 ահաբեկիչ է վարժեցված:
Հարձակումների օբյեկտ կարող են լինել հրեաական հարսանիքները, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապված կազմակերպությունները: Թուրքական իշխանությունները միջոցներ են ձեռնարկում՝ իրենց պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ: