«Հզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է իր կապերը «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) եւ «Նուսրա» ահաբեկչական կազմակիերպությունների հետ: Այս մասին, ինչպես հաղեորդում է «Արմենպրես»-ը, Նասրալլահը հայտարարել է «Ալ Մայադին» հեռուստաալիքին տված հարցազ րույցում:

 

Նասրալլահն ասել է, որ Սիրիայում այդ երկրի ղեկավարությանն անտեսող որեւէ քաղաքական լուծում չի կարող լինել:

 

«Թուրքիան շարունակում է կապերը ԻԼԻՊ-ի եւ «Նուսրա»-ի հետ: Թուրքիան ամբողջությամբ բացել է իր սահմանները նման կազմակերպությունների առաջ: Առանց Թուրքիայի գիտության, այդ երկրի տարածքով Սիրիա զենք անցկացվել չի կարող: Թուրքիայից զինված խմբեր են մուտք գործում < /b>Սիրիա: Թուրքիայի տարածքում այդ զինված խմբերի վարժանքների ճամբարներ կան: Սիրիայի հարցում Թուրքիան ճնշիչ դիրքորոշում ունի, ինչն անհետեւանք չի մնա», -նշել է նա:

 

Նասրալլահը հավելել է, որ ընդդիմություն լինելով հանդերձ, իրենք շարունակելու են մասնակցել Սիրիայի դեմ գործող օտար ուժերին վերացնելու գործողություններին:

 

Անդրադառնալով Բաշար ալ Ասադի վարչակարգը տապալելու հավանականությանը, Նասրալլահն ընդգծել է. «Ներկայում Սիրիայում ղեկավարությանը տապալելու կամ էլ Սիրիային իշխելու կարող ուժ գոյություն չունի: Թուրքիայի առաջնորդ Էրդողանն ասում էր, թե նամազ է անելու Դամասկոսում: Հետո էլ «համեստություն» ցուցաբերելով' ասել, թե Հալեպում է նամազ անելու: Այդ բոլորն այլեւս հետեւում են: Սիրիայի մեծ մասն ու բոլոր մեծ քաղաքները ղեկավարության վերահսկողության տակ են: Սիրիայում Սաուդյան Արաբիայի ազդեցության տակ գտնվող շատ քիչ ուժեր են մնացել: Սիրիայո ւմ քաղաքական լուծման մասին խոսք կարող է առաջանալ միայն ԻԼԻՊ-ին վերացնելու համար տարածաշրջանային որոշում տրվելուց հետո», - փզրափակել է «Հզբոլլահ»-ի առաջնորդը: