Թուրքիան շարունակում է տանկեր և զինամթերքով բեռնված զրահամեքենաներ ուղարկել դեպի Սիրիայի սահման:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ըստ տեղեկատվության՝ զինտեխնիկան ուղարկվել է Սիրիայի հետ սահմանային Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք։ Այս գործողության նպատակը թուրքական սահմանային ռազմական ստորաբաժանումներում տեղակայված ուժերն ավելի ամրապնդելն է: