Թուրքիան Սիրիայի հետ սահմանակից շրջաններում սկսել է բաժանիչ պատի շինարարության աշխատանքները այդ երկրից ներթափանցող ներգաղթյալների հոսքը կանխելու համար. հայտնում է CNN Turk-ը:

 

Համաձայն հեռուստաընկերության տվյալների' պատի բարձրությունը կազմելու է 2 մետր:

 

Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման վարչության պետ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ իրենց երկրում բնակվում է 300 հազար սիրիացի փախստական, որոնցից 181 հազարը բնակվում է թուրք կառավարության կողմից կառուցված փախստականների ճամբարներում: Դրանից բացի' ավելի քան 100 հազար փախստական բնակվում է Թուրքիայի սահմանամերձ գավառների բնակավայրերում: