«Սիրիայի հողերի նկատմամբ պահանջներ չունենք: Սիրիացիները մեր եղբայրներն են: Նրանց տարածքային ամբողջականությունը կարևոր է մեզ համար, և վարչակազմը պետք է իմանա այդ մասին»:
Այս մասին Ուկրաինայից վերադարձի ճանապարհին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով, Սիրիայում տեղի ունեցող ահաբեկչությունը, առաջին հերթին, գեներացնում է ԱՄՆ-ն ու կոալիցիոն ուժերը, ընդ որում, ըստ Էրդողանի, դա արել և անում են բացահայտ կերպով:
Հայտնի է, որ օրերս Էրդողանը հայտարարել էր Թուրքիայի հետ սահմանակից սիրիական տարածքներում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին, որի նպատակը ահաբեկչական խմբավորումներին վերացնելն է: