ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Միջերկրական ծովում հարձակումներ են ծրագրում իրականանցել: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Star պարբերականը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի ներկայացուցիչներին:

 

«Մենք գիտենք, որ ԻԼԻՊ-ի զինյալները ցանկանում են ռազմածովային զենք ստանալ, ինչպես, օրինակ, «Ալ-Քաիդաին»,- մեջբերում են լրատվամիջոցները փոխծովակալ Քլայվ Ջոնսթոնին: Սպան զգուշացրել է, որ սպառնալիքն ուղղված է մարդատար և առևտրային նավերին»:

 

Զինվորականները կարծում են, որ ծովում ահաբեկչական հարձակումները կարող են պատասխան լինել «Լիբիայի ափերին ռազմական գործողության հաջողությանը»: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ վերջերս ահաբեկիչները գրավել են Լիբիայի ափամերձ Սիրտ քաղաքը: