Գերմանական ոստիկանությունը մի շարք ռեյդեր է իրականացրել ամբողջ երկրում՝ բացահայտելու համար ահաբեկչական բջջի ստեղծողներին, որը հարձակումներ էր նախապատրաստում Բեռլինում: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի դաշնային դատախազությանը:

 

Քննիչները փորձում էին հետևել են երեք կասկածյալների, որոնցից յուրաքանչյուրը նախկինում արդեն մեղադրվել էր Գերմանիայի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման նախապատրաստման մեջ՝  պայթուցիկ նյութերի օգտագործման և ահաբեկչական խմբավորում կազմակերպելու միջոցով: Բացի այդ, նրանցից մեկը կասկածվում է ԴԱԻՇ-ի հետ համագործակցության մեջ, ով զբաղվում է ծայրահեղական կազմակերպության մեջ նոր անդամներ հավաքագրելով:

 

Սակայն, դատախազության հայտարարությունների համաձայն՝ ենթադրյալ հանցագործներից ոչ մեկին չի հաջողվել ձերբակալել: