Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայականների կեղծման հազարավոր դեպքերը, հայտնում է dpa-ն։ Ամբողջ երկրում ավելի քան 12 000 ոստիկանական հետաքննություն է սկսվել։
Dpa-ն հաղորդել է, որ հետաքննությունների թիվը դեկտեմբերին կտրուկ աճել է այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել են նոր սահմանափակումների մասին, որոնք հիմնականում խանգարում են չպատվաստված մարդկանց մասնակցել հասարակական կյանքին:
Նրանք, ովքեր տրամադրում կամ օգտագործում են կեղծ վկայականներ, կարող են ենթարկվել խիստ պատիժների՝ տուգանքներից եւ պայմանական ազատազրկումից մինչեւ աշխատանքը կորցնելը:
Դատախազությունը չկանխամտածված սպանության մասին գործ է հարուցել այն բանից հետո, երբ մի կին պատվաստման կեղծ վկայական է օգտագործել, որպեսզի շարունակի աշխատել ծերանոցում, թեեւ նրա ընտանիքի անդամները հիվանդ են եղել COVID-19-ով:
Ակնկալվում է, որ Գերմանիայի խորհրդարանը մոտակա ամիսներին կսկսի պարտադիր պատվաստումների քննարկումը, թեեւ կառավարության պաշտոնյաները խոստովանում են, որ այդ միջոցը մի քանի ամիս հազիվ թե ուժի մեջ մտնի: