Չինաստանի ոստիկանությունը հետաքննում Է վիետնամցի ավելի քան 100 կանանց անհետացումը, որոնք չինացի տղամարդկանց հետ ամուսնացել են Հեբեյ հյուսիսային նահանգի ոչ մեծ քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Անհետացել Է նաեւ խնամախոսը՝ Վիետնամի քաղաքացուհին, որը դրամական պարգեւի դիմաց (100 հազար յուան, շուրջ 16 հազար դոլար՝ յուրաքանչյուր հարսնացուի համար), կանանց ծանոթացրել Է իրենց ապագա ամուսինների հետ:
Ոստիկանությունը չի բացառում, որ կանանց անհետացման հետեւում կազմակերպված հանցավոր խմբավորում Է կանգնած:
Չինաստանի գյուղական շրջաններում «մեկ երեխայի» ժողովրդագրական քաղաքականությունը հանգեցրել Է գենդերային դիսբալանսի, երբ 118 տղաների հաշվով ծնվում Է շուրջ 100 աղջիկ:
Ինչպես բացատրում են չինական լրատվամիջոցները, չինացի հարսնացուն թանկ Է նստում այն տղամարդկանց վրա, ովքեր ապրում են աղքատ գյուղական շրջաններում:
Չինական China Daily թերթի տվյալներով՝ չինացի հարսնացուին պահելը տեղացի տղամարդու վրա կարող Է նստել 400 հազար յուան:
Չինացի շատ տղամարդկանց համար կանանց պակասի խնդրի յուրօրինակ լուծում Է դարձել Է այն, որ նրանք կանանց գնում են արտասահմանից: