Իսպանիայում իրավապահ մարմինները բնակարաններ ներթափանցելու և գողությունների մեղադրանքով ձերբակալել է Վրաստանի 32 քաղաքացու: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները՝ հղում անելով իսպանական աղբյուրներին, գրում է «Ինտերֆաքսը»:

 

 

Տարածված տեղեկության համաձայն՝ Մադրիդում և Վալենսիայում հանցագործությունների իրագործման համար կասկածվողների ձերբակալությունն իրականացվել է Իսպանիայի ոստիկանության՝ «վրացական մաֆիայի» դեմ ուղղված հատուկ գործողության շրջանակներում:

 

 

Ձերբակալվածների թվում մի քանի վրացի «օրենքով գող» կա: