Ֆրանսիայում ձերբակալել են վրացական հանցախմբի մասնակիցների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, հաղորդել է ֆրանսիական ոստիկանությունը: Նրա տվյալներով՝ այս շաբաթ Փարիզից հարավ գտնվող Էսոն դեպարտամենտում անցկացված գործողության ընթացքում ձերբակալվել են Վրաստանի մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ, «որոնք օրենքով գողերի խմբավորման անդամներ են»:

 

Նրանցից հինգին արդեն մեղադրանքներ են առաջադրված: ՔՆնիչները կասկածում են, որ վերջին չորս ամսվա ընթացքում այդ անձինք տների ու բնակարանների շուրջ վեց տասնյակ կողոպուտ են կատարել Փարիզի շրջանում: Խուզարկությունների ժամանակ գտնվել են թանկարժեք դարդեր, ֆոտոապարատներ, համակարգիչներ:

 

Ոստիկանությունը նշում է, որ իրեն հաջողվել է ամբողջովին վնասազերծել այդ հանցախումբը:

 

Քննիչների կարծիքով՝ խմբավորումը լավ կազմակերպված է եղել եւ Ֆրանսիայի տարածում գործելու ընթացքում մեծ թվով կողոպուտներ է կատարել: