ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքում, որը սեպտեմբերի 14-15-ին տեղի կունենա Դուշանբեում, պլանավորում են ստորագրել տասից ավելի փաստաթղթեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

 

Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում պլանավորվում Է ընդունել անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը, որում կարտացոլվեն ընդհանուր մոտեցումները արդիականության հիմնական մարտահրավերների ու սպառնալիքների նկատմամբ:

 

«Ավանդույթի համաձայն, Խորհրդի նիստում կքննարկվի ՀԱՊԿ-ի գործունեությունը, ինչպես նաեւ կարծարծվեն տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներ, որոնք վերաբերում են ՀԱՊԿ-ի երկրների անվտանգությանը»,-ասել Է Ուշակովը: «Բնականաբար, առաջնահերթ ուշադրությունը կդարձվի ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումների ակտիվացմանը, ՀԱՊԿ-ի երկրների սահմանների մոտ տիրող իրադրությանը»,-հավելել Է նա:

 

Բացի այդ, ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված Է կազմակերպության գլխավոր քարտուղարի եւ միավորված շտաբի ղեկավարի հարցը: «Այդ հարցը քննարկվելու Է փակ նիստում: Այժմ այդ հարցը համաձայնեցվում Է մասնակից երկրների միջեւ»,-ճշտել Է ռուսական պետության ղեկավարի օգնականը, պատասխանելով այն հարցին, թե Նիկոլայ Բորդյուժան կմնա արդյոք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: