Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել Աֆղանստանում և ՀԱՊԿ անդամ երկրների այլ արտաքին սահմաններում տիրող իրավիճակի վերաբերյալ և նշել, որ պատրաստ են ապահովել կազմակերպության պատասխանատվության գոտու սահմանների անվտանգությունը։
Այս մասին ասված է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։
«Իրավիճակը Աֆղանստանում և ՀԱՊԿ անդամ երկրների այլ արտաքին սահմաններում անհանգստություն է առաջացնում: Այդ կապակցությամբ՝ մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում ապահովել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտու սահմանների անվտանգությունը»,- ասվում է փաստաթղթում։