Ադրբեջանի պետական հանձնաժողովն անհրաժեշտ է համարում անհայտ կորած հայրենակիցների թաղման վայրերի որոնմանը ներգրավել դաշտային հրամանատարներին և այլ լիազորված անձանց, ովքեր ունեն բավարար տեղեկատվություն զանգվածային գերեզմանների մասին և ղեկավարել են Հայաստանի Զու-ն մինչև 1994 թվականը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի տեղեկատվության մեջ։
«Պետական հանձնաժողովը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ՝ ճշգրտության, թափանցիկության սկզբունքների և փոխվստահության մթնոլորտում երկու կողմից անհայտ կորածների որոնումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։