Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշերի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ բանակցությունների ժամանակ հայտարարել է անհետ կորածների որոնման հարցում առաջընթացի մասին: Այդ մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
«Նախագահ Մակրոնն ու նախագահ Միշելը հաստատել են իրենց լիարժեք հակվածությունը տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելուն ու վստահությունն ամրապնդելուն ուղղված ջանքերն աջակցելու ուղղությամբ: Նրանք գնահատել են առաջընթացը, որը ձեռք է բերվել Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից հետո, մասնավորապես, վերջերս գերիների ազատագրման, շարունակվող համատեղ անհետ կորածներին որոնելու գործում, ինչպես նաեւ առաջիկայում երկաթուղու վերականգնումը: Պետությունների եւ կառավարությունների ղեկավարները համաձայնել են, որ այդ հանդիպումն արժեքավոր հնարավորություն է ներկայացրել հարցերի լայն շրջանակ քննարկելու համար: ԵՄ-ն ու Ֆրանսիան դեռեւս հակված են աշխատել ուրիշ գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ, բարգավաճող, անվտանգ եւ կայուն Հարավային Կովկաս կառուցելու համար»,-ասվում է հայտարարության մեջ: