Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Վաշինգտոնն ակնկալում է Մոսկվայից ԱՄՆ-ի և իր դաշնակիցների գործողությունների հետ համաձայնություն:

 

«Ռուսները մեծ գին են վճարել»,- ասել է Քլինթոնը՝ ի նկատի ունենալով Սիրիայի օդային տարածքում թուրքական կործանիչի կողմից խոցված Սու-24-ը:

 

«Նրանցից մեզ անհրաժեշտ է եթե ոչ ակտիվ աջակցություն, ապա գոնե համաձայնություն նրա հետ, թե ինչ ենք անում մենք և մեր դաշնակիցները»,- հավելել է ԱՄՆ նախագահի թեկնածուն:

 

Բացի այդ, Քլինթոնը կոչ է արել ոչ թռիչքային գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում, որի հիմնական խնդիրը կայանալու է թռիչքների հնարավոր հետևանքների մասին Ռուսաստանին նախազգուշացնելու մեջ: