Խաչատուրովը «մեղավոր» է, որովհետև երկիր հանձնելու պատրաստակամություն չի հայտնել․ Տիգրան Աբրահամյան
Գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն 3 ամիս է' անազատության մեջ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Երկիրը սակարկման հանածների գլխավոր նպատակը ցույց տալն է, որ իրենց դեմ դուրս եկողների նկատմամբ պատրաստ են ամենաանբարոյական քայլերի գնալ:

Խաչատուրովի միակ «հանցանքն» այն է, որ նա իր դիրքորոշումները ոչ միայն չի թաքցնում, այլ դրանք հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանում է:

Խաչատուրովը «մեղավոր» է, որովհետև իշխանության հետ գործարքի չի գնացել, երկիր հանձնելու պատրաստակամություն չի հայտնել, ավելին' հրապարակային «ատամ է ցույց տվել» ու պայքարել:

Գեներալը փակի տակ է, որովհետև դիմադրության ցանկացած օջախ այս իշխանության համար սպառնալիք է և դրա դեմ բոլոր միջոցներով աշխատում են' ճնշումներով, աշխատանքից ազատելով, վարկաբեկելով, սպառնալով կամ պարզապես ազատությունից զրկելով»: