Ռուսական Sportbox կայքը տեղեկացնում է, որ Երևանի «Ուլիսի» ֆուտբոլիստները կկազմեն «Տորպեդոյի» կորիզը:
Վալերի Կարպինի գլխավորությամբ՝ թիմը նախապատրաստվում է «Զենիթ 2-ի»դեմ խաղին:
Ուրբաթ օրը Նովոգորս են ժամանել երևանյան թիմի տասնյակից ավելի ֆուտբոլիստներ:
Նրանց թվում են Իրակլի Չեժիան, Կոնստանտին Մորոզովը, Անդրեյ Բելոմիտցևը, Նիկա Պիլիևը, Արտակ Ալեքսանյանը, Լևան Ջարկավան, Դավիդ Խուրցիձեն, Զամիր Ջանաշիյան, Իվան Մամախանովը, Ռուստեմ Կալիմուլինը, Ռադե Դուգալիչը:
Ակումբում արդեն սկվել է պայմանագրերի կնքման գործընթացը:
Սակայն «Զենիթ 2-ի» հետ մեկնարկային խաղին հնարավոր է ոչ բոլորը հայտավորվեն: «Տորպեդոն» ՈՒԵՖԱ-ից պետք է ստանա խաղացողների միջազգային տրանսֆերային համապատասխան փաստաթուղթ: