«Անժիի» գլխավոր մարզիչը անդրադարձել է ակումբի նոր ֆուտբոլիստին՝ Կառլեն Մկչտչյանին և նշել.
«Երբ ֆուտբոլիստ ես հրավիրում, դա նշանակում է, որ հույսեր ես կապում նրա հետ: Մկրտչյանը խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում և նրան հիշում եմ դեռևս Դոնեցկի «Մետալուրգից»: Նա հիմա նշանակալից դեր ունի Հայաստանի ազգային հավաքականում: Նա ավելի շատ պաշտպանողական ֆուտբոլիստ է՝ այն, ինչը մեզ պետք է»,- Սյոմինի խոսքը մեջբերում է eurofootball.ru-ն:
Հիշեցնենք, որ Մկրտչյանը Մախաչկալայի թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր: