Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան 2014/15 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Պիկեն ստացել է ձայների 73%-ը՝ գերազանցելով Ալեքսիս Վիդալին (14%) և Կիկո Կասիլյային (13%):
«Տարվա լավագույն մարզիչ» մրցանակին արժանացել է «Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Սերխիո Գոնսալեսը:
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին: